Laisser un message

Laisser un message pour
Ohanes T. Paloulian

Ohanes T. Paloulian 08 juin 1926 - 24 mars 2021

Ohanes T. Paloulian 08 juin 1926 - 24 mars 2021

Այսօր, 24 Մարտ 2021թ. կորցրեցինք մեր սիրելի ավագ մորեղբոյրը՝ Օհաննես Թադեոսի Բալուլյանին, պարզապես մեր Օննիկ քեռուն…

Ծնվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, 1926 թվականի Հունիսի 7-ին:

Հայրը՝ Թադեոս Բալուլյանը և մայրը՝ Պայծառ Բոյաճյանը ծնունդով Բոր (Թուրքիա) քաղաքից էին: Նրանք ունեցել են 4 զավակ: Առաջնեկը մորքուրս էր՝ Էլիզ Բալուլյանը, ապա մայրս՝ Մարի Գավուքճյան-Բալուլյանը, երրորդ զավակը Օննիկ քեռին էր, իսկ վերջինը՝ Հարություն (Արթո) քեռին (Գերմանիա):

Եղեռնի սերունդի զավակներին հատուկ ճակատագրով, Օննիկ քեռին շատ երիտասարդ հասակից սկսել է աշխատել:

Հետագայում սովորել է ինքնաթիռի մեխանիկություն և դարձել շատ հարգված, սիրված ու փնտրված մասնագետ:

Այդ մասնագիտությամբ աշխատել է Դամասկոսում, Բեյրութում (Լիբանան), Բենգազիում

(Լիբիա), Մելբուռնում (Ավստրալիա) և վերջում երկար տարիներ Մոնթրեալում (Կանադա) ուր հաստատվել էր ամբողջ ընտանիքով:

Ամուսնացել է եգիպտահայ Ալիս Զերդելյանի հետ ու կազմել պատվավոր հայ ընտանիք:

Նրանք ունեցել են 2 զավակ՝ Նաիրին և Վահանը:

Քեռին իր ամբողջ կյանքը նվիրեց իր ընտանիքի բարօրությանը:

Մորքուրս Էլիզը ասում էր.- եղբայրս Օննիկը մեզ համար եղել է նաև որպես հայր:

Աներևակայելի աշխատասեր էր, օգնում էր բոլորին անգամ երբ լրացել էր իր 90 ամյակը:

Օգնում էր հարազատներին, բարեկամներին, հարևաններին ու բոլոր նրանց ովքեր թակում էին իրենց դուռը օգնությանա համար:

Նա սկզբունքային մարդ էր, նրա կյանքի սկզբունքներն էին ազնվությունը, բարոյականությունը և աշխատասիրությունը: Բոլոր նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ առիթ են ունեցել շփվել իր հետ անմիջապես նկատում էին դա ու մինչև այսօր տարբեր առիթներով օրհնում են նրան:

Միայն վերջերս, երբ ծերությունը խորապես իրեն զգացնել տվեց, տեր և տիկին մեծ դժվարությամբ համաձայնվեցին հրաժեշտ տալ իրենց շատ խնամքով պահված, հարմարավետ տանը և գնալ ծերերին խնամող հաստատություն:

Շատ չանցած, անցյալ տարի Օննիկ քեռին կորցրեց իր սիրելի կնոջը՝ Ալիսին:

Կնոջ մահը արագացրեց իր առողջության անկումը:

Վերջերս հաճախ էր ստիպված լինում հայտնվել իրենց մոտի Lakesore General Hospital հիվանդանոցում:

Այս երկուշաբթի օրը նորից է տեղափոխվում այդ հիվանդանոց, բայց այս անգամ բժշկությունը անզոր է գտնվում որևէ ձևով օգտակար լինել նրան:

Եվ ահա այսօր կեսօրից հետո Նաիրին մեզ հեռաձայնեց և հեկեկալով տեղեկացրեց, որ հայրիկը մահացավ:

Տխուր է…

Եվ որքան դժվար է ըստ հայկական սովորության ցավակցություն հայտնել զարմիկներիս՝ Նաիրիին և Վահանին, մյուս քեռուս Արթոյին, Ալիս քեռակնոջ կենդանի մնացած հարազատներին…

Մեր տանը սուգ է հիմա, մեր սիրելի Օննիկ քեռին այլևս չկա, մեր հոգու մեջ մի հսկա սյուն եւս փլվեց…

Ով հիանալի քեռի է ունեցել մեզ շատ լավ կհասկանա…

Prestations de service